Կանխամտածված սպանության փաստով Սամցխե-Ջավախքում մեկ անձ է ձերբակալվել
Բորժոմիում կանխամտածված սպանության համար ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդու:
Գործակալության տվյալներով, հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա օգոստոսի 6 -ին, Բորժոմիում, Ինգորոկվա փողոցում, հակամարտություն է տեղի ունեցել մեղադրյալի և նախկինում բազմիցս դատապարտված 1984 թ. ծնված Լ.Ն. -ի միջև, որի ընթացքում Լ.Ն.-ն մի քանի անգամ կրակոց է արձակել հրազենից, իսկ մեղադրյալը նրան դանակահարել է սառը զենքով: Վիրավորը մահացել է հիվանդանոց հասնելուց հետո:
Իրավապահ մարմինների աշխատակիցները Ա.Մ.-ին ձերբակալել են դեպքից կարճ ժամանակ անց: Որպես ապացույց առգրավվել է «ԱԿ 74» մոդելի հրազենը: Դիտավորյալ սպանության փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 108 -րդ հոդվածով:
Հանցանքը նախատեսում է ազատազրկում՝ 7-15 տարի ժամկետով1