Սամցխե-Ջավախքում հետիոտնին վրաերթի են ենթարկել. նա մահացել է
Ախալցիխե-Ադիգենի կապող, կենտրոնական ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Գյուղ Փարեխայի մոտ մեքենան բախվել է հետիոտնին:
Կա մեկ զոհ:
Ըստ ականատեսների, մահացածը մոտ 40-ամյա տղամարդ է:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, գիշերը: Տեղում մինչ այժմ աշխատում են իրավապահ մարմինները:
Թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը՝ ՆԳՆ-ից սպասում ենք պատասխանի: