Նորություններ
Աշխարհում պտտվող նոր մարտահրավերները
Հաիթիի ափերի մոտ օգոստոսի 14-ին 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի զոհերի թիվն աճել է՝ հասելով 2 207-ի, հաղորդում է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ բնական աղետը երկրում շուրջ 1,2 մլն մարդու է վնաս պատճառել, այդ թվում՝ 540 հազար երեխաների:

Ամերիկյան Նյու Յորքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, «Հենրի» փոթորիկը մոտենում է քաղաքին: Այս մասին Twitter- ում հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

«Հենրին» 1 -ին կատեգորիայի փոթորիկ է, ինչը նշանակում է, որ քամու հավանական արագությունը մոտավորապես 128 կմ / ժ է: Վատ եղանակի պատճառով իշխանությունները փակել են նաև Ազատության արձանը:

ԱՄՆ -ի փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը նշում է, որ «Հենրին» շարժվում է դեպի հյուսիս -արևելք: Տարածքում սպասվում է փոթորիկ և հորդառատ անձրևներ։

Թուրքիայի սևծովյան ափերին ջրհեղեղի հետևանքով 72 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը։

Ընդհանուր առմամբ տարհանվել է մոտ 2,5 հազար մարդ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջրհեղեղից տուժած շրջանները հայտարարել է տարերային աղետի գոտի:

Ստամբուլի Հեյբելիադա կղզում, օգոստոսի 22-ին, անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվականները:

Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ուղղաթիռներ և հրշեջ ինքնաթիռներ: Հրդեհի պատճառը դեռ անհայտ է:

Բրիտանական սուպերմարկետները մթերքի կանոնավոր մատակարարման խնդիր ունեն: Պատճառը բանվորական ուժի պակասն է: Բանն այն է, որ հարյուրավոր աշխատակիցներ ստիպված են եղել ինքամեկուսանալ, քանի որ հատուկ ծրագիր կա, որը հսկում է նրանց շփումները կորոնավիրուսով հիվանդների հետ: Այժմ բրիտանացիները մտավախություն ունեն, որ սննդի պակաս կլինի, գրում է Reuters-ը:

Քաոս է սկսվել նաև տրանսպորտային ընկերություններում, հյուրանոցային համակարգում: Մեծությամբ երկրորդ Sainsbury’s -ում ասել են, որ գնորդները կարող են գնել ցանկացած ապրանք, բայց՝ ոչ բոլոր բրենդներից: Տեղի թերթերը հրապարակել են դատարկ ցուցափեղկերով խանութների լուսանկարներ:

Վերջին ամսվա ընթացքում Մեծ Բիտանիայում գրանցվել է 44 000 նոր դեպք: Հուլիսի 19-ից հանվել են վերջին սահմանափակումները, սակայն իշխանություններն առաջարկել են բնակիչներին ներբեռնել հատուկ հավելված, որը հետևում է նրանց շարժին և շփումներին հիվանդների հետ: Ծրագիրն ուղարկում է նրանց մեկուսացման, եթե շփվել են վարակակրի հետ: Այդ պատճառով անգամ մետրոպոլիտենի մի կայարանն է փակվել, քանի որ ամբողջ աշխատակազմը մեկուսացվել է:

Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.