Ուկրաինան և Վրաստանը փոխադարձ ճանաչել են COVID-վկայականները
Ուկրաինան և Վրաստանն ավարտել են պատվաստումների վերաբերյալ քովիդ-վկայականների փոխադարձ ճանաչման գործընթացը։ Դրանք թույլ կտան դյուրացնել երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։
«Այս տարի ուկրաինացի զբոսաշրջիկների թիվը Վրաստանում աճել է 70 տոկոսով։ Մենք արդեն ավարտել ենք քովիդ պատվաստումների մասին վկայականների փոխադարձ ճանաչումը»,-ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին ԵՄ-ն որոշում էր ընդունել Дія հավելվածում ուկրաինական քովիդ-վկայականների ճանաչման վերաբերյալ։