Թուրքիայի սևծովյան նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը(AFAD):
Քասթամոնու նահանգում զոհվել է 71 քաղաքացի, 10-ը՝ Սինոփ նահանգում և մեկը Բարթըն նահանգում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ։ Անհետ կորածների թիվը հասնում է 16-ի, փոխանցում է Ermenihaber-ը։
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի երկրամասի գլխավոր վարչությանը, հայտնում են, որ Խաբարովսկի շրջանում Ամուր գետի ջրի մակարդակը հատել է վտանգավոր նշագիծը և հասել 606 սանտիմետրի:
Նշվում է, որ վարարման հետևանքով հեղեղվել են 20 բնակելի տուն, 74 տնամերձ հողատարածք, ավելի քան 1480 ամառանոցային տարածք, 338 հողամաս և 41 ճանապարհային հատված:
Թեննեսի նահանգում սաստիկ ջրհեղեղը խլել է առնվազն 21 մարդու կյանք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տարածաշրջանում գրանցվել է 250-500 մմ տեղում։ Տեղատարափ անձրևները շարունակվել են նաև կիրակի։
Գիշերը հեղեղվել է նաև Նյու Յորքը։ Դա տեղի է ունեցել «Հենրի» փոթորկի բերած հորդառատ անձրևների հետևանքով, իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ հեղեղումների հետևանքով նահանգի Համֆրիս շրջանում զոհվել են 8 մեծահասակներ և երկվորյակ երեխաներ՝ տղա և աղջիկ։
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրածածկ են եղել մի շարք փողոցներ: Ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցից պարզ է դառնում, որ մոտ 20 րոպե տևած անձրևից հետո անանցանելի վիճակ է ստեղծվել Ռուսթավելի, Պուշկինի, Շիրակացի, Պարույր Սևակի և մի շարք այլ փողոցներում: Ջրահեռացման համակարգերն առանձին փողոցներում բացակայում են, եղածներն էլ չեն կարողացել միանգամից մեծ ծավալի ջուրը հեռացնել:
Թաղամասերում բնակիչները բացել են դիտահորերը, որպեսզի սելավաջրերը հեռացնեն, այլապես կողողվեին հարակից տները: Այս փողոցներում վիճակը նույնն է յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո:
Հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում նաև հոսանքազրկումներ են տեղի ունեցել: