Վրաստանում փակել են ևս երեք ռեստորան
Վրաստանում փակվել են զանգվածային միջոցառումներ անցկացնող ևս երեք հաստատություն: Առողջապահության նախարարության Աշխատանքի տեսչական ծառայությունը հայտնում է, որ այս հաստատությունները անտեսել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կիրարկված արգելքները:
Տուգանվածներից մեկը «Sunset» ռեստորանն է, որը գտնվում է Բաթումիում:
Գերատեսչությունից ևս մեկ անգամ կոչ են անում պահպանել հանձնարարականները, հավելելով, որ հակառակ դեպքում իրենք կձեռնարկեն օրենքով սահմանված միջոցառումները:
Վրաստանում կորոնավիրուսային համավարակի պատճառով արգելվում է հարսանիքներ, հոգեհացեր, մկրտություններ և ծննդյան օրեր նշել ավելի քան 10 մարդուց բաղկացած շրջապատում: Համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով օգոստոսի 10-ից այս սահմանափակման պահպանման նկատմամբ վերահսկողությունը խստացվել է, ընդլայնվել են աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունները:
Այժմ մարդաշատ միջոցառում կազմակերպած ֆիզիկական անձինք տուգանվում են 2 հազար լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով: Խիստ անհամապատասխանության դեպքում տեսուչները կարող են ռեստորանը կամ գիշերային ակումբը փակել, այնուհետև գործը փոխանցել ոստիկանություն` հետագա արձագանքի համար: