Կնոջ հուղարկավորման օրը ամուսինը մահացավ - Covid19-ի զոհերը
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում ևս երկու պացիենտ է մահացել: Բժշկական հաստատությունում ասում են, որ տղամարդկանցից մեկը երեկ, իսկ մյուսը այսօր առավոտյան է մահացել:
Հանգուցյալներից մեկը կլինիկայում բուժվում էր կնոջ հետ: Կինը մահացել էր երկու օր առաջ, իսկ օգոստոսի 28-ին, նրա հուղարկավորման օրը կյանքից հեռացավ նաև ամուսինը:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուրսից մահացածների թիվը դարձավ 82: