Թբիլիսիի կլինիկայում բուժվում է կորոնավարակակիր 86 երեխա
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում բուժվում է 86 կորոնավարակակիր երեխա և 67 ծնող,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ցիցիշվիլիի անվան կլինիկայի տնօրեն Մաիա Չխաիձեն:
Նրա խոսքով, 25 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երեքը միացված է արհեստական շնչառության սարքին:
«Երեք հիվանդ առանձնակի ծանր է: Մեկը 27 օրական նորածին է, մեկը՝ 19 օրական: Երկուսն էլ միացված են արհեստական շնչառության սարքին, և վիճակը ծայրահեղ ծանր է: Երկուսն էլ ունեն ուղեկցող ախտանշաններ: Կլինիկա տեղափոխված 67 ծնողներից մեկը պատվաստվել է երկու անգամ, մեկը՝ մեկ: Նորածիններն այլ շփում չունեն, քան ընտանիքի անդամների հետ շփումը»,- ասել է Մաիա Չխաիձեն: