6 տարեկան երեխան մահացել է կորոնավիրուսից
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 6 տարեկան երեխա: Տեղեկությունը «Ինտերպրեսնյուս» լրատվական գործակալության մոտ հաստատել էկլինիկայի բժշկական գծով տնօրենը: Մայա Չխաիձեի խոսքով, երեխայի առողջական վիճակը ծանր էր ու նա գտվնում էր վերակենդանացման բաժնում:
«Երեխան ուներ նաև այլ հիվանդություններ՝ էպիլեպսիա, շոկային վիճակում էր, այս ամենին գումարվել էր նաև կորոնավիրուսը»,- ասել է Չխաիձեն:
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության պիկային շրջանը շարունակվում է:
Նշենք, որ Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում բուժվում է 86 կորոնավարակակիր երեխա և 67 ծնող: 25 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երեքը միացված է արհեստական շնչառության սարքին: