Քննարկվում է Թուրքիայի և Վրաստանի միջև համատեղ ռազմաօդային ձեռնարկություն ստեղծելու հարցը
Վրաստանի պաշտպանության փոխնախարար Զուրաբ Ազարաշվիլին և «Թամ» Թբիլավիամշենի գլխավոր տնօրեն Միխեիլ Օղլիշվիլին, հյուրընկալել են Վրաստան այցելած թուրքական պատվիրակությանը, «Թուսաշ» ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլովին և ընկերության փոխնախագահ, ավիացիայի ոլորտում Աթիլա Դողանին։
1tv.ge-ի հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը և համատեղ ձեռնարկության ստեղծման և ռազմաօդային արդյունաբերության զարգացմանն ուղղված ապագա ծրագրերը։
Հանդիպումից հետո հյուրերը շրջել են «Թամ» Թբիլավիամշենի տարածքում գտնվող օդանավերի սարքավորումների հավաքման գործարանում, որտեղ օդանավերը վերականգնվում և արդիականացվում են ժամանակակից չափանիշներին համապատասխան։