«Վրաստանում 12-ից 15 տարեկան տարիքի երեխաներին թույլատրվում է պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- հայտնում է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Այս մասին որոշումը կայացրել է իմունականխարգելման խորհուրդը:
Նոր հակահամաճարակային կանոնների համաձայն, ըստ որի՝ 12-ից 15 տարիքի անձանց ևս թույլ կտրվի պատվաստվել Pfizer պատվաստանյութով։
Գաբունիայի խոսքով՝ երեխաների մոտ վարակվածության մակարդակը բարձր չէ, սակայն նրանց պատվաստումը ևս կարևոր է։