Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. Բժիշկ
Սաակաշվիլիի ուղեկիցներն ու փաստաբանները կարծում են, որ նա պետք է բուժումն արտերկրում շարունակի։
Վրաստանի օմբուդսմենին կից ստեղծված այլընտրանքային բժշկական խորհրդի բժիշկը խոսել է Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ Ըստ Օթար Թոիձեի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և նրան անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր, բուժման նպատակով։
«Սաակաշվիլու վիճակն այնքան ծանր է, որ անհապաղ բուժում է անհրաժեշտ արտասահմանյան կլինիկայում: Մենք ասացինք, որ այդ գործընթացը աստիճանաբար հիվանդին կտանի հաշմանդամության, իսկ հետո, հնարավոր է, մահվան: Հիմա մենք մոտեցել ենք այս կետին», – ասել է Թոիձեն։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իրեն վատ է զգացել սահմանի ապօրինի հատման գործով դատավարության ժամանակ։
Ինձ բժշկի օգնություն է պետք»,- ասել է Սաակաշվիլին, ինչից հետո նրան ուղեկցել են դատարանի դահլիճից։
Քաղաքական գործիչը տասը րոպե անց վերադարձել եւ ասել է, որ իրեն անհանգստացնում է թուլությունն ու անքնությունը։
«Ես հազիվ եմ կարողանում ուտել։ Հավանաբար դա պայմանավորված է նրանով, որ կիրակի ես ամբողջովին կորցրել էի վերահսկողությունը ոտքերիս նկատմամբ»,- հավելել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին 2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց անմիջապես հետո հացադուլ էր հայտարարել եւ շարունակել այն 50 օր։ Նախկին նախագահը վերականգնողական կուրս է անցել Գորիի զինվորական հոսպիտալում, իսկ բանտ վերադառնալուց անմիջապես հետո կրկին դիմել էր բողոքի ծայրահեղ ձեւին՝ այս անգամ սովելով 20 օր: