Ոսկու արժեքը բարձրացել է
Ոսկու արժեքը երկուշաբթի առավոտյան բարձրացել է 1 տոկոսով, վկայում են բորսայական գնանշումները։ Դոլարի թուլացումը համաշխարհային արժույթների, հատկապես իենի նկատմամբ նպաստում է թանկարժեք մետաղի գնանշումների պահպանմանը։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 16,35 դոլարով կամ 1 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 948,78 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,63 տոկոսով՝ մեկ ունցիան 23,77 դոլար։
Միեւնույն ժամանակ, դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ իջել է 0,3 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 0,1 տոկոսով։ Ավելի էժան դոլարը ոսկին դարձնում է ավելի մատչելի այլ արժույթներով գնելու համար։