Թոշակ՝ առանց քաղաքացիության. Ինչ է պետք իմանալ
Վրաստանի կառավարությունը ընդունել է նոր որոշում, որի համաձայն այլ երկրի քաղաքացին Վրաստանում կարող է թոշակ ստանալ: Սա այն դեպքում, եթե անձը ունի մշտական կացության իրավունք և վերջին 10 տարում օրինավոր ապրել է Վրաստանում: Ուստի, երկքաղաքացիություն ունեցող իր քաղաքացիներին Վրաստանը թույլ է տվել կենսաթոշակ ստանալ միաժամանակ երկու երկրում։
«Կապ չունի քաղաքացին այլ երկրում կենսաթոշակ ստանում է՝ թե ոչ, եթե նա ունի Վրաստանում մշտական կացության իրավունք և վերջին 10 տարում օրինավոր ապրել է Վրատանում, ապա կստանա կենսաթոշակ։ Նա սոցիալական ծառայության գործակալություն պետք է ներկայացնի տեղեկատվական քարտ, որտեղ հաստատված կլինի տվյալ անձի Վրաստանի տարածքում վերջին 10 տարում օրինավոր ապրելու մասին տեղեկություն։ Այդ քարտը հնարավոր է ստանալ արդարադատության տնից և պետք է ներկայացնել շրջանի սոցիալական ծառայության գործակալություն, և միայն այդ դեպքում կնշանակվի պետական կենսաթոշակ»,- պարզաբանեցին Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից:
Օտարերկրյա քաղաքացու մշտական կացության մասին տեղեկատվական քարտը տալիս է Վրաստանում արդարադատության նախարարության պետական վերահսկողության ներքո գործող, հանրային գործակալության իրավաբանական անձանց պետական ծառայությունների զարգացման գործակալությունը:
Հիշեցնենք. Վրաստանում կենսաթոշակ տրվում է 60 տարեկանից` կանանց, 65 տարեկանից` տղամարդկանց։