Զատկային ծիսակատարությունների թվում է նաև գերեզմանատների խնամքը:
Ի՞նչ հատուկ և ընդհանուր ավանդույթներ ունեն Ախալցիխեում ապրող տարբեր էթնոսի և կրոնի ներկայացուցիչները, ով ինչպե՞ս է հիշում հանգուցյալների հիշատակը և ինչպե՞ս են արտահայտում իրենց հարգանքը – կարդացեք ներքևում:
![](/images/temp/2019/05/17/4c4e1940e0d4237a492a5640e93b7263.jpg)
Գիորգիեւսկի պայմանագրի զոհ հեղինակի անուշադրության մատնված գերեզմանը: Էրեկլե Երկրորդի ընտրյալի կողմից ստեղծված պայմանները Ռուսաստանը խախտեց, որի պատճառով Սոլոմոն Լիոնիձեն ստիպված եղավ վերադառնալ Ախալցխա: Ըստ պատմաբանների, գրատախտակը, որի վրա գրված էր Սոլոմոն Լիոնիձեի մասին տեղեկություններ, այժմ կորցված է:
![](/images/temp/2019/05/17/14ee075d0977ef07aa147272930523f0.jpg)
Հոգևոր անձինք – Մեսխ Օրբելյանները զոհ գնացին Թուրքական կայսրությանը: Վասիլին և Իոսեբը հասարակությունում մեծ հեղինակություն էին վայելում: Իսակ փաշայի հրամանով, 1806 թվականին երկու հոգևոր անձանցից պահանջեցին ընդունել մահմեդականությունը:
![](/images/temp/2019/05/17/bca795b810dde453b16afa221ecca31b.jpg)
Ախալցխացի Օրբելյանները մերժել են, իսկ 19-րդ դարում քրիստոնեության համար նրանց խոշտանգեցին: Նրանց աճյունները Ռաբաթում, Սբ. Մարինեի անվան տաճարում է թաղված:
![](/images/temp/2019/05/17/e42b690197fb91b968d98bd5abc49b5a.jpg)
Ախալցիխեի գերեզմանատանը թաղված արքեպիսկոպոսի գերեզմանը հայ համայնքի համար կարեւոր տեղերից մեկն է:
![](/images/temp/2019/05/17/56ab8ea22e388474625fa4470a77fd4e.jpg)
Կարապետ Բագրատունու հորդորանքով և առաջնորդությամբ 1830-ին Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 հզ. (7298 ընտանիք) հայ գաղթել և բնակություն է հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում: Հենց նա է միացրել հայերին և Էրզրումից Վրաստան տեղափոխել:
![](/images/temp/2019/05/17/37d267f42d5649845a2f97e8ea155c6a.png)
Հրեական գերեզմանոցի մուտքի երկլեզու մակագրությունը
![](/images/temp/2019/05/17/9f674b39e4140a583d4bdbffdde89cf6.jpg)
Կաթոլիկական գերեզմանոց, որտեղ թաղված են նաև հայտնի մեսխ գործիչներ – Սոլոմոն Լիոնիձե, Իվանե և Կոնստանտինե Գվարամաձեները, Խարիսճիրաշվիլի և այլն...
![](/images/temp/2019/05/17/6d3c82984a8650f6ddaa87b3436152fa.jpg)
Ոմն մեսխի, նույն ինքը Իվանե Գվարամաձեի գերեզմանը Ախալցիխեի կաթոլիկական եկեղեցում: Իվանե Գվարամաձեն գիր-գրականության տարածող հասարակության անդամներից մեկն էր:
![](/images/temp/2019/05/17/e043ddd70e58bc2d3a97bfe306553d91.jpg)
Ախալցիխեում, այսպես կոչված, ուղղափառ, կաթոլիկ, հայկական և հրեական գերեզմաններից բացի, գոյություն ունի համեմատաբար ավելի փոքր տեղ, որը տեղացիները հիշում են որպես անտեր մնացած հանգուցյալների գերեզման: Ըստ պատմաբանների՝ այստեղ հիմնականում թաղված են համաճարակից, կռվից կամ Պաշտոնական պարտականությունների ընթացքում մահացած մարդիք:
![](/images/temp/2019/05/17/c7bfcec4d23bbb54517407ea6d729fd9.jpg)
Մահմեդականների անուշադրության մատնված գերեզմանները
![](/images/temp/2019/05/17/da7f6132fe4170c264e02be926e3b0d5.jpg)
Ռաբաթի ուղղափառ գերեզմանը խոյի խորհրդանշով
![](/images/temp/2019/05/17/53217cf5b8847de146b8a3b842698bea.jpg)
Ռաբաթի գերեզմանատանը՝ գերեզմանաքար 7 կիսաշրջանով: Նախկինում, ցանկացած շրջան նշանակում էր 10 տարի, ուստի, նշանակում է, որ մարդը մահացել է 70 տարեկան հասակում:
![](/images/temp/2019/05/17/cfe12850afe1d81fb13d4058d3bddf3b.jpg)
Տոլերանտության քաղաք - Ախալցիխեն անգամ նախազատկին առանձնանում է բազմամշակութային կյանքով: Միայն այս օրերին մարդիք հիշում են բոլոր այն մոռացված ու հայտնի անձանց, ովքեր պայքարել, եղել են այս փոքրիկ քաղաքում, ովքեր այժմ մնացել և կամ ջնջվել են հարազատների հուշերից: