Ուժեղ անձրևը Ախալցիխեում մի շարք վնասներ է հասցրել
Ախալցիխեում, հորդառատ անձրեւի հետեւանքով, ջուրը լցվել է մարդկանց նկուղները, ավտոտնակները եւ առեւտրային տարածքները:
Հատկապես ծանր իրավիճակ է Թամարաշվիլիի փողոցում: Փողոցում գտնվող հացատունը ամբողջովին ջրում է հայտնվել: Փողոցով եկած քարերը և հողը կառույց էին լցվում:
Անձրևից հետո Թամարաշվիլի փողոցում աշխատում էին ճանապարհային բաժանմունքի տեխնիկաները եւ մաքրում էին ճանապարհը:
Տեղում գտնվում էին նաև ինքնավարության ներկայացուցիչները:
Սեփականատերն ասում է, որ աղետը ամեն ինչ վնասել է, այդ թվում նաև 15 պարկ ալյուր և տեխնիկա: