Ախալցիխեի պատվավոր քաղաքացու կոչում ստացան չորս հոգի
Հունիսի 30-ը Ախալցիխեում նշվում է որպես Շալվա Ախալցիխելիիի օր:
Օրվա առթիվ քաղաքի բերդում կայացան տարբեր միջոցառումներ, պարգևատրումներ և այլն: Ռաբաթում տեղի ունեցավ նաև Ախալցիխեի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհման ամենամյա պաշտոնական արարողությունը։
Պատվավոր քաղաքացու կոչման համար ներկայացել էին 6 քաղաքացի, որոնցից միայն չորսն ընտրվեցին կոչումը ստանալու համար:
Պատվավոր քաղաքացու կոչմանը արժանացան Հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցի տարրական դասարանների պատվավոր ուսուցչուհի Մարիամ Կարապետյանը, Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի տնօրեն, դասախոս Ցիուրի Լապաչին, Վրաց ուղղափառ եկեղեցու Նեկրեսիի Մետրոպոլիտ Սերգին եւ Իզոլդա Ծիքարիշվիլին։