Ախալցիխեի կենտրոնական փողոցի ժամացույցը կրկին կանգնել է:
Կոստավա փողոցում Թամար Թագուհու արձանի դիմաց գնտվող ժամացույցը երեք օր շարունակ նույն ժամն է ցույց տալիս:
Ժամացույցը, որը այստեղ տարիների ընթացքում չէր աշխատում, ճանապարհի վերանորոգման ժամանակ հեռացրել էին, իսկ փոքր ուշ կրկին վերադարձրեցին:
Ախալցիխեի մունիցիպալիտետի քաղաքապետարանը սոցիալական կայքէջում, ժամացույցի վնասված մեխանիզմի վերանորոգման մասին տեղեկություն և նկարներ տարածել է 2019 թվականի հունիսի 3-ին: Տեղական իշխանությունում ասում են, որ դեռ անհայտ է, թե ինչն է վնասվել: Սա պարզելուց հետո կորոշվի, թե ով կզբաղվի վերանորոգման հարցով՝ քաղաքապետարանը, թե՞ ճանապարհների վերանորոգման ընկերությունը: