Բանվորների բողոքի արդյունքում վաստակած աշխատավարձի մի մասը
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու աշխատավորների աշխատավարձի պարտքի միայն մի մասը փոխհատուցվեց: Սակայն սրա համար բանվորները դեռ ստիպված եղան գործադուլ հայտարարել, իսկ հետո ակցիաներ անցկացնել:
Գիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, Ախալքալաքի հատվածում է աշխատում: Երկու ամսվա աշխատավարձե միասին ստացել է հուլիսի 24-ին: Ասում է, որ դեռ 2 ամսվա աշխատանքի փոխհատուցումը, խոստումից հետո այնուամենայնիվ չեն տվել:
«Ոմանց տրվեց մեկ, ոմանց 2 ամսվա աշխատավարձ: Ասեցին, որ աշխատավարձերի բաժանման գործընթացը ընթանում է: Կվերջանա հուլիսի 25-ին: Ինչպես տեսանք, Ապրիլ-Մայիս ամիսները կորցրինք, Հունիս-Հուլիսը նույնպես պարտք են: Չեմ պատրաստում գնալ աշխատանքի, հույս չունեմ, որ մնացած գումարը կտան»,- ասում է Գիան:
Թե ինչու՞ չի ստացվել փոխանցել խոստացված աշխատավարձը և ինչու շինարարական ընկերությունը չի կատարել տնօրենի խոսքը - այս հարցի պատասխանին դեռևս սպասում ենք «Դեմիրոլսերվիս» ՍՊԸ-ից:
Սա առաջին դեպքը չէ, երբ երկաթուղու աշխատավորները աշխատավարձի ուշացման և չեղարկման համար ստիպված եղան դիմել հակառակ քայլերի:
«Մոտավորապես 60 աշխատավոր ենք, փողոցում չենք հավաքվում և չենք գոռում, տանն ենք և չենք շարունակում աշխատանքները»:
«Արդյունքի հասնել չկարողացանք, ամիներ շարունակ աշխատում ենք, իսս երբ աշխատավարձ ենք պահանջում, ասում են վաղը կլինի, մյուս օրը կլինի: Այսքան ժամանակ է անցել»,- ասում են աշխատավորները:
Ընկերության ղեկավարության խոստումից հետո աշխատավորները հուլիսի 5-ին կրկին վերադարձան աշխատավայր, սակայն անկատար խոստումի պատճառով 5 օրից, հուլիսի 10-ին կրկին գործադուլ հայտարարեցին:
Գործադուլի մասնակիցներին աշխատավարձ տրվեց հուլիսի 19-ին, այն էլ միայն մեկ ամսվա փոխհատուցմամբ:
Թուրքիայի և Վրաստանի միջև առաջին բեռնատար գնացքը շահագործվեց հուլիսի 23-ին: Գնացքը շարժվեց Էրզրումում գտնվող Պալանդոկենի լոգիստիկ կենտրոնից: Այս մասին հաղորդում է «Թուրքական պետական երկաթուղիները» (TCDD): Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել էր ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի իրականացումը սկսվել է 2008 թվականին