Սեպտեմբերի 10-ին Հայաստանում, Վրաստանի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա մի քանի անգամ տեղի է ունեցել երկրաշարժ: Ուժեղ ցնցումներ զգացվել են անգամ Նինոծմինդայի քաղաքապետարանում:
Երկրագիտության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկության համաձայն, առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 16:22-ին, 5.2 բալ ուժգնությամբ, երկրորդը՝ երկու րոպե անց, 4.2 բալ ուժգնությամբ կրկնվել է Վրաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա: Իսկ երրորդը հասել է մոտ 3.6 բալի: Երկրաշարժի ցնցումները շարունակվել են շուրջ 5 անգամ: