Քաղաք Ախալցիխեում վրաց Շոու Բիզնեսի ներկայացուցիչների համերգն է ծրագրվում: Հոկտեմբերի 23-ին, ժամը ժամը 18:00-ին, Ախալցիխեի Ռաբաթի տարածքում համրգային ծրագրով հանդես կգան Նինո Չխեիձեն, Մարիտա Ռոխվաձեն, Սալոմե Բակուրաձեն և Իրակլի Նոզաձեն: Համերգում կմասնակցի նաև DJ Մառգո Լուչկոն:
«Կազմակերպիչը Ախալցիխեի քաղաքապետարանն է, մասնակիցների հետ բանակցություններն ավարտվել են: Մի գեղեցիկ օր կազմակերպենք Ախալցիխեում: Որքա՞ն կարժենա - դեռ պարզ չէ: Մոտավորապես պատկերացում ունենք, բայց կխուսափենք հրապարակելուց»,- ասում է քաղաքապետարանի մշակութային ծառայության ղեկավար՝ Զազա Թամարաշվիլին: