Գորելովկա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 26 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2065մ բարձրության վրա: Բնակչության 56%-ը կազմում են հայերը: Տեղի հայերը Գորելովկային հին անվանումով՝ Բուգդաշեն են կոչում:

Բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ է ապրում: Եկամուտի հիմնական աղբյուրը կարտոֆիլը, կաղամբն ու անասնապահությունն է:

Գյուղ մտնելուն պես կտեսնեք կենդանիների համար հավաքված խոտի դեզերը, որը բնակչությունը ցուրտ ձմռան համար պատրաստում է հենց այս սեզոնին:

Տեղացիները ձմռանը փայտի փոխարեն աթար են վառում: Գյուղում հաճախ կտեսնեք տներ կամ մառաններ, որոնց տանիքները ծածկված են աթարով:

Խմելու և ոռոգման ջրի պակասի պատճառով բնակչության բերքը կախված է եղանակից: Գորելովկայում բնական գազ չլինելուց բացի, գյուղացիների բողոքում են նաև ներքին ճանապարհների վատթար իրավիճակից:

Գորելովկան Սամցխե-Ջավախքի փոքրիկ գյուղերից մեկն է, որտեղ բնակվում է 239 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1069 մարդ։