Հրդեհ՝ Ախալքալաքի 2 գյուղերի միջև
Բուզավետ և Օլավերդ գյուղերի միջև գտնվող դաշտերում հրդեհ է առաջացել: Կրակը հասել է նաև ծառերին, սակայն ինչպես նշում է գյուղի մասնագետը, դեպքի վայրում մոբիլիզացված երիտասարդները որոշ չափով կարողացել են խոչընդոտել կրակի տարածմանը:
«Կրակը մոտեցել է նաև անտառին, մի քանի ծառ այրվել է, երիտասարդները կարողացան կանխել կրակի տարածումը, բայց այն տարածվում է ամեն կողմից»,- ասում է գյուղի գլխավոր մասնագետ՝ Եսաի Ներսեսյանը:
Ախալքալաքի հրշեջ ծառայության 2 բրիգադ ներկայացել է դեպքի վայր: Օգնության համար դիմել են նաև Նինոծմինդայի հրշեջ փրկարարական ջոկատին, իսկ անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև Ախալցիխեի գործակալության օգնությանը:
Արտակարգ իրավիճակների ծառայությունում հայտնում են, որ հրդեհը լիկվիդացվել է:
«Կրակն անցել է թփուտներին և խոտերին: Հրշեջ ծառայության ջոկատը տեղում աշխատում էր մոտ 20 րոպե: Տուժվածներ չկան»,- ասում են մամլո ծառայությունում:
Տեղեկությունը տարածում է Jnews.ge