Մի շարք կազմակերպությունների կայքէջերը հակերային հարձակման են ենթարկվել
Ախալցիխեի մի շարք կազմակերպությունների կայքէջերը փակված են: Այս պահի դրությամբ ոչ մի տեղեկություն հասանելի չէ և հայտնվում է միայն նախկին նախագահի՝ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը, խորհրդագրով «I'll be back» (Շուտով կվերադառնամ):
Կիբերհարձակում տեղի է ունեցել նաև Վրաստանի մի քանի պետական հաստատությունների վրա, այդ թվում նաև նախագահի պաշտոնական կայքէջի վրա:
Հակերները ժամանակավորապես փակել են նաև լրատվամիջոցներ՝ Jnews.ge և այլ լրատվակայքեր: