Բարեգործ գործարարների հույսով մնացած գյուղը
Ախալքալաքի մուտքի մոտ, կենտրոնական ճանապարհի աչ կողմը թեքվող ուղի կա: Այստեղով է անցնում երեք գյուղերի ճանապարհը: Առաջինը Խուլգումոն է, որի մուտքի մոտ աչքի է ընկնում մի երկաթե ձող, որը գեղեցկացնում է խորհրդային միության խորհրդանիշը: Ինչպես են ապրում և ինչ են խնդրում կառավարությունից Խուլգումոի բնակիչները՝ այս մասին տեղեկանալու համար 9-րդ ալիքի նկարահանող խումբը այցելեց գյուղ:
Եթե հարցնեք Խուլգումոցիներին, թե ինչով է տարբերվում իրենց գյուղը մնացածներից, կասեն՝ բարեգործ մարդկանցով: Գյուղացիներն ասում են, որ գյուղում կառավարությանը վերաբերվող հարցերը լուծում են բարեգործները: Գյուղում կան շատ երիտասարդներ, ովքեր աշխատում են արտասահմանում, բայց գյուղը երբեք չեն մոռանում: Ըստ նրանց, չնայած բարեգործների օգնությանը, կան հարցեր, որոնք Խուլգումոի համար կրկին առաջադրանք է:
«Խմելու ջուրը կեղտոտված է, հողից հոսող ջուրն ենք խմում: Բացի սրանից, գյուղում բժիշկ և բուժկետ չունենք: Ձմռանը շատ ավելի դժվար է, շտապ օգնության մեքենաները ճանապարհների պատճառով գյուղ գալ չեն կարող»,- պատմում է Արմեն Լևոնյանը:
Ինչպես պատմում են տեղացիները 9-րդ ալիքի մոտ, բնակիչները հիմնականում հողագործությամբ են ապրում: Տեղացիները հողամասերն են մշակում և փորձում են ընտանինքերը պահել կարտոֆիլից ստացած եկամուտով:
«Դժվար է հողը մշակելը: Շատ ենք ծախսվում, այս տարի մեկ կգ սերմը գնել ենք մեկ լարիով և վաճառում ենք 70 թեթրիով: Վաճառելն էլ խնդիր է: Քաղաք մենք պետք է տանենք, սեփական մեքենաներով, սրա համար էլ գումար է պետք, տրակտորի համար էլ 2,50 լարի առանձին ենք վճարում»:
Միջին տարիքի տղամարդը պատմում է, որ գյուղից Ռուսաստան աշխատելու հաճախ են գնում, չնայած նրա համար սա հարցի լուծում չէ:
«Նախընտրում եմ իմ երեխաների հետ 100 լարի աշխատեմ և երջանիկ ապրեմ, քան թէ արտասահման գնամ և մենակ, ընտանիքից հեռու լինեմ»,- ասում է նա:
Չնայած նրան, որ գյուղի բարեգործներից մեկը համագյուղացիների համար Ախալքալաք-Խուլգումո ճանապարհը կապող կամուրջ կառուցեց, բայցևայնպես, քաղաք գնալը բնակչության համար խնդիր է հանդիսանում: Խուլգումոյում ասում են, որ նախընտրական փուլում բազմիցս խոստացել են վերանորոգել ներքին ճանապարհները, բայց ապարդյուն:
«Վատ ճանապարհների պատճառով, գյուղում տրանսպորտ չկա: Քաղաք գնում ենք մեր մեքենաներով: Իսկ ով մեքենա չունի, տաքսիով է գնում-գալիս: Շատ ենք դժվարանում տեղաշարժվել: Բացի սրանից, ճանապարհների պատճառով գյուղում մշտապես փոշի է»,- ցավում է Հունան Էլիզբարյանը:
Խուլգումոյում մոտ մեկ տարի է, ինչ վերանորոգել են մանկապարտեզի համար նախատեսված կառույցը, սակայն բնակչությունը երեխաներին կրկին քաղաք է տանում: Ըստ գյուղացիների, մանկապարտեզը չեն բացում, քանի որ խմելու ջրի խնդիրը դեռևս լուծված չէ: Կառույցի անգործությունը հատատում է նաև Ախալքալաքի քաղաքապետի տեղակալը: Ինքնավարությունում ասում են, որ գյուղ Խուլգումոի մնացած խնդիրնեից էլ տեղյակ են, սակայն անկարող են լուծել:
Խուլգումոյում ապրում է մոտ 220 ընտանիք: Բնակչությունը չի հավատում, որ կառավարությունը կլուծի նրանց խնդիրները, ուստի կրկին մնում են բարի համագյուղացիների հույսով: Գյուղացիները կարծում են, որ գյուղից գնացող հարուստները համագյուղացիներին ուշ թե շուտ կօգնեն: