Ախալքալաքի մարզիկների հերթական հաղթանակը
Ախալքալաքի մարզահամալիրի Կիոկուշին կարատեի մարզիկները Հայաստանից վերադարձել են մեդալներով։
Հայաստանի մայրաքաղաքում կայացած միջազգային մրցույթին մասնակցել են Ախալքալաքի 11 մրազիկ, ովքեր վերադարձել են 7 մեդալներով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ։
Ախալքալաքի մարզիկները մարզիչ Պողոս Չիվչյանի գլխավորությամբ պատրաստվում են մասնակցել նոյեմբերի 9-ին կայանալիք Վրաստանի միջազգային մրցմանը, որը տեղի կունենա քաղաք Թբիլիսիում։
Jnews.ge