Տղամարդը, ով փորձել էր ինքնասպան լինել՝ մահացել է
84-ամյա տղամարդը, ով ինքնասպանության նպատակով, փորի մասում վնասվածք էր հասցրել, երեկ երեկոյան մահացել է:
Ըստ հարևանների, սա ինքնասպանության առաջին փորձը չէ:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 115- րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է «Հասցնել ինքնասպանության»։
Ինքնասպանության փորձից հետո, հիվանդին տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
Խաթունա Կեկելաշվիլիի տեղեկության համաձայն, վնասված տղամարդը վիրահատվել էր, որից հետո գտնվում էր վերակենդանացման բաժնում: