Նոյեմբերի 26-ին, ժամը 16:20-ի սահմաններում, Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում, մեքենան հետիոտնին վրաերթի է ենթարկել:
Մոտ 50 տարեկան կինը վնասվածքներով, շտապ օգնության մեքենաներով հասցվել են Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց: Հիվանդանոցից, նախնական տեղեկությամբ, Jnews լրատվական կայքին տեղեկացրել են, որ կնոջ առողջական վիճակը ծանր է:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:
Պատիժը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 3 տարի ժամկետով:
Նման դեպք տեղի էր ունեցել նաև նոյեմբերի 12-ին, տուժածի առողջական վիճակը ստաբիլ է:
Ախալքալաքում մեքենան հետիոտնին վրաերթի է ենթարկել