Ադիգենում 23 716 լարի կծախսվի ամանորյա պատրաստությունների համար
Ադիգենում, 2020 թվականին, ամանորյա լուսավորություններ գնելու և տեղադրելու համար տենդեր է հայտարարվել: Որոշման ընդունումը կավարտվի դեկտեմբերի 9-ին: Պայմանի համաձայն, աշխատանքները կավարտվեն մինչև դեկտեմբերի 25-ը:
Ադիգենի մուտքի մոտ պետք է տեղադրվի լույսի 37 ձող, երկու կողմից կկախվեն լուսավորող աստղեր: Քաղաքապետարանի հարակից տարածքում գտնվող հրապարակում պետք է զարդարվի շուրջ 30 ծառ: Վարչական շենքի դիմացի պատին լուսավորող սարքով կպատկերվի 2020 թվականը:
Բացի սրանից, հաղթող ընկերությունը պետք է ձեռք բերի լուսավորող ձմեռ պապ (1,8մ բարձրությամբ), եղնիկներ (2մ բարձրությամբ), երկու հրեշտակ (2մ բարձրությամբ): Փողոցները նույնպես կլուսավորվեն:
Ադիգենի քաղաքապետարանում ասում են, որ քաղցրավենիքների համար տենդեր կհայտարարեն փոքր ուշ: