Փարեխայի մոտ վթարից վնասված տղան մահացել է
24-ամյա երիտասարդ տղան, ով վնասվել էր Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին, Փարեխայի մոտ տեղի ունեցած ավտովթարում, Թբիլիսիի հիվանդանոցում, այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում, մահացել է:
Ախալցիխեի բնակիչ Թ.Ս.-ի մոտ նկատվում էին ծանր վնասվաքներ, այդ թվում նաև վզի խողովակների կոտրվածքներ: Հիվանդանոցի մենեջերի խոսքով, երիտասարդ տղամարդը մահացել է, առանց գիտակցության գալու:
«Իրավիճակն ի սկզբանե ծանր էր,ծանր հիվանդ էր, ծանր վնասվածքներով և կոտրվածքներով: Սա սպասելի էր ցանկացած պահի: Գիտակցության չէր եկել»,- 9-րդ ալիքի մոտ ասում է Բուբա Շալամբերիձեն:
Ավտոճանապարհային իրադեպը, որի ժամանակ վնասվել էր Թ.Ս.-ն Փարեխայի մոտ տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին: Ավտովթարի հետևանքով տեղում մահացել էր 1 ուղևորդ և վարորդը՝ 24 և 25 ամյա տղաներ: Թ.Ս.-ին տեղափոխել էին Թբիլիսի, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: