Ջուլղան գտնվում է քաղաք Ախալցիխեից 17կմ հեռավորությամբ: Գյուղը կառուցված է կենտրոնական ճանապարհի երկու կողմում: Մուտքի մոտ տեղացիների ժամանցի վայրն է, որտեղ տարեցները շախմատ, նարդի և դոմինո են խաղում:
Ջուլղայում երիտասարդներ հազվադեպ են հանդիպում: Նրանց մեծամասնությունը աշխատելու համար գնացել են արտասահման: Ազգությամբ հայերով բնակեցված գյուղն աստիճանաբար դատարկվում է: 2014 թվականի տվյալների համաձայն, բնակվում էր 200 գյուղացի, իսկ նրանց մեծամասնությունը տարեց մարդիկ են:
«Երիտասարդները գյուղից գնում են կամ Ռուսաստան, կամ Եվրոպա, որտեղ ապրուստը հեշտ է, այնտեղ էլ մնում են: 300-ից ավել մարդ կար գյուղում, հիմա շատ քիչ ենք»,- ասում է Միխաիլ Պանչոյանը:
Տեղացիները միակ ելքը համարում են երկքաղաքացիության ստանձնումը: Նրանք կարծում են, որ այս հարցի վերափոխումը ձեռք կմեկնի երիտասարդների գյուղ վերադարձմանը: Երկքաղաքացիության շնորհիվ նրանք կրկին հայրենի տարածք կվերադառնան:
«Շատ ցանկացողներ կան, որ ունենան երկքաղաքացիություն: Մենք այս խնդրի լուծման համար ոչինչ անել չենք կարող: Պետությունը պետք է որոշի: Վրաստանը մեղավոր չէ, այստեղ մեղքը Ռուսաստանինն է, որ վիզա է պահանջում»,- ասում է Ջուլղայի բնակիչ՝ Բենիամին Դուրգալյանը:
Տեղացիները խնդրի լուծման լավագույն տարբերակը համարում են Ռուսաստանի սահմանի հետ ճանապարհների բացումը և հարաբերությունների բարելավումը: Կարծում են, որ հարևանի հետ առանց խնդրի գնալ-գալը գյուղում շատ խնդիրներ կլուծի:
Ռուսաստանի հետ դժվարություններից խոսում է նաև Պետրոս Դուրգալյանը:
«Վիզայի խնդիրը որ չլինի, մեր գյուղում այլ խնդիր չի լինի: Կգնանք-կգանք: Երեխաները արձակուրդներին ուզում են այստեղ գալ, բայց խնդիր է»:
Տեղական իշխանություններն ասում են, որ երկքաղաքացիության հարցը նրանց չի վերաբերվում և սա պետք է որոշի կենտրոնական իշխանությունը: Քաղաքապետարանում ասում են, որ Ջուլղայի բնակչության այս խնդիրը նրանց ոչ գյուղապետը, ոչ էլ պատգամաորը չի ներկայացրել:
«Քաղաքացիության հարցը կարգավորում է օրենքը, եթե որևէ կոնկրետ դեպքի մասին է խոսքը, վերոնշյալի մասին քաղաքապետարան ոչ ոք չի դիմել»,- ասում է քաղաքապետարանի առաջին անձը:
Այն անձը, ով ուզում է ստանալ Վրաստանի քաղաքացիություն, պետք է հանձնի քննություն: Նրանից պահանջվում է ունենալ սահմանադրության, Վրաստանի պատմության և վրաց լեզվի ընդհանուր գիտելիքներ:
Բացի քաղաքացիության հարցից, տեղացիները բողոքում են նաև լաբորատորիայում բժշկի պակասից: Տեղացիներն ասում են, որ բժիշկն աշխատում է ուրիշ գյուղում, դրա համար ստիպված են անձամբ հասնել բժշկի մոտ:
«Գյուղում բժիշկ է հարկավոր: Ամբուլատորիան լավ պետք է աշխատի, պետք է գիտենանք, որ այն կա և գործում է»,- ասում է գյուղ Ջուլղայի բնակիչ՝ Միխաիլ Պանչոյանը:
Եւս մեկ խնդիր, որը հուզում է Ջուլղայի բնակիչներին, գյուղի լուսավորության հարցն է: Այս խնդիրը լուծված է միայն գյուղի մուտքի մոտ, կենտրոնական ճանապարհահատվածում: Գյուղի մնացած մասում, լույս վառվում է միայն մարդկանց տներում: Բնակչությունը համարում է, որ տեղական իշխանությունը չպետք է դժվարանա լուծել այս խնդիրը:
Տեղական իշխանությունը խոստանում է հաջորդ տարի լուծել լուձսի հարցը: Ըստ Զազա Մելիքիձեի, Ջուլղայում առկա ենթակառուցվածքային խնդիրներն աստիճանաբար լուծվում են: