Ախալցիխեում ավտովթարի հետևանքով տղամարդ է մահացել
Ավտոճանապարհային դեպքը տեղի է ունեցել Ախալցիխե-Վալե կապող ճանապարհահատվածում: Պատահարի հետևանքով միջին տարիքի տղամարդը մահացել է:
Ըստ ականատեսների, թեթև բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Բարեբախտաբար վարորդը դեպքի պահին մեքենայում մենակ էր և այլ տուժածներ չկան:
«Երբ հասա դեպքի վայր, մեքենան արդեն շրջված էր: Տղամարդն անգիտակից վիճակում պառկած էր, սպասում էին շտապ օգնության մեքենային: Ինչպես ասեցին, անասուններ էր տեղափոխում»:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն: