«Երբ է վերջանալու Վրաստանում Նաց-Քոցությունը»,- կարծիքներ Ախալցիխեից
Դեկտեմբերի 14-ին պլանավորած ցույցին, ուսուցիչների մեծ մասը Սամցխե-Ջավախքից Թբիլիսի գնում է ստիպված: Այս մասին ուսուցիչները, ովքեր չուզեցին ինքնությունը ցուցադրել, խոսում են tv9news.ge-ի լրագրողների հետ:
Ադիգենի մունիցիպալիտետի գյուղերից մեկում, մի քանի ուսուցիչ պատմում է, որ ցույցին մասնակցելու կազմակերպման գործընթացում ներգրավված են ինքնավարության առաջին անձիք:
«Տնօրենին կանչել էին քաղաքապետարան, սկզբում չգիտեինք, թե ինչ էր կատարվում: Երբ եկավ, հավաքեց բոլոր ուսուցիչներին և ներկայացրեց Զաքարիա Էնդելաձեի հրամանը: «Բոլորտ պետք է գնաք ցույցին»: Բոլորս հակաճառեցինք, բայց տնօրենն ասաց. «Եթե հանկարծ աշխատանքներդ կորցնեք, ինձ չմեղադրե՛ք»: Չեմ ուզում գնալ, բայց այլ ելք չկա: Ինչպե՞ս կորցնեմ աշխատանքս»,- ասում է Ադիգենի մունիցիպալիտետի գյուղերից մեկի ուսուցիչը: Նրա խոսքը հաստատեցին նաև մի քանի այլ մասնագետներ:
Ուսուցիչները հրաժարվում են բացահայտ խոսել, սակայն այն, որ Թբիլիսիում ցույցին մասնակցելու մոբիլիզացումը տնօրեններն են կառավարում, հաստատում են նաև Ասպինձայում: Դպրոցներից մեկի ուսուցիչը բացատրում է.
«Գյուղում բոլորը գիտեն, որ իմ ընտանիքը չի աջակցում «Վրաց երազանքին»: Ոչ «Նաց» եմ, ոչ էլ «Քոց», բայց միևնույն է, կոչում են ընդդիմություն: Տնօրենի հետ կռվեցի, ասեցի, թե ախր ինձ ինչպես է առաջարկում գնալ, բայց ասեց, որ սա ինձ համար կդառնա դպրոցից հեռանալու պատճառ: Այլ ընտրանք չունեի, գնում եմ և միաժամանակ անիծում, այսքան մարդուն խաղալիք են դարձրել»,- ասում է նա:
www.tv9news.ge -ին, քաղաքացիները տրամադրել են ձայնագրություններ, որտեղ լսվում է, որ մարդկանց ստիպում են ընտանիքների հետ ուղևորվել Թբիլիսի ՝ հավաքի:
«-Ալարում եմ, չեմ գա, բայց ասում են, որ պարտադիր է, որ քո կնոջն ու ընտանիքի անդամներին պետք է բերես:
-Երբ կենտրոնում էի, խոսում էին, լսեցի, որ դպրոցի աշակերտներին էլ են տանում:
-Մեծ քանակ են ուզում, որ երևան:
- Գոնե կկերակրե՞ն:
-Ով հավաքում է մարդկանց, նրան ասացի, որ պատասխան են պահանջելու նրանցից: Ասեցի, որ Մարդիկ փողի համար են գնում և եթե չտաք, գիտեք ինչ կլինի:
-Մարդիկ բաժանված են խմբերի: Ե՞րբ է վերջանալու Վրաստանում Նաց-Քոցությունը»:
5- րոպեանոց ձայնագրությունում խոսում են ցույցին մասնակցելու կազմակերպիչների կողմից, քաղաքացիների հեռախոսահամարների հավաքման մասին: Երկխոսության մասնակիցները կարծում են, որ համարները փնտրում են, նրանց հաշվեհամարներին գումար փոխանցելու համար:
Ադիգենի քաղաքապետն ու կառավարող կուսակցության ղեկավարը մեղադրանքները համարում են անհեթեթություն: Զաքարիա Էնդելաձեն հայտարարում է, որ նա, ում պետության եվրոպական ապագան հուզում է, այսօր միանում է «Վրաց երազանքի» երիտասարդական թևի կողմից կազմակերպված հավաքին:
Դեկտեմբերի 14-ին, «Վրաց Երազանքի» երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված հանրահավաքին, որը նվիրված է Եվրոպայի խորհրդի նախագահությանը, միանում է նաև իշխող կուսակցության քաղաքական թիմը: Թբիլիսիի քաղաքապետ՝ Կախա Կալաձեն հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ «Վրաց երազանքը» ճանապարհածախսը կապահովի նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել «հանդիսավոր միջոցառում, մեծ հավաքույթին»:
Ընդդիմության տեղեկության համաձայն, Սամցխե-Ջավախքից ցույցին կմասնակցի, Ախալքալաքից և Նինոծմինդայից 2 000 մարդ, Ախալցիխեից՝ 3 000, Ադիգենից՝ 2 000, Բորջոմից և Ասպինձայից 3 հազար մարդ: