Լուրեր
Մեկ մարդուն գոյատևման համար ամսեկան անհրաժեշտ է 195.6 լարի
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկել է նոյեմբեր ամսվա համար նվազագույն աշխատավարձը: Ըստ նրանց հաշվարկների՝ աշխատունակ մարդը կարող է ամսական վաստակել մինչև 195.6 լարի:
Հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 2,70 լարիով քիչ՝ 192,9 լարի:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկու անդամից բաղկացած ընտանիքին ամսեկան հարկավոր է 277,2 լարի, 3 անդամից բաղկացած ընտանիքին՝ 346,5, իսկ վեց մարդուց շատ ընտանիքին պետք է 460,9 լարի:
Վրաստանում նվազագույն գոյատևման մասին օրենքն ընդունել են 1997 թվականին: Օրենքի համաձայն՝ այս գումարը սոցիալական ցուցանիշ է, որը օգտագործվում է աշխատավարձերի և թոշակների ճիշտ ծախսման համար:
Տարածեք :