Նինոծմինդայում ավտովթարի հետևանքով կա մեկ վիրավոր
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Նինոծմինդայի Դավիթ Շինարար փողոցում: Ford Transit և Mercedes-Benz S մակնիշի ավտոմեքենաները միմյանց են բախվել:
Բախման արդյունքում կա մեկ վիրավոր, ում հասցրել են հիվանադանոց: Վնասված են նաև մեքենաները:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին, ժամը 16:30-ի սահմաններում: