Սեզոնային վիրուսների դեպքերն աճել է
Վերջին օրերում հիվանդանոցներում զգալիորեն աճել է գրիպի վիրուսով վարակվածների դիմելիությունը:
Երկրում հիմնականում տարածված է «Ա» և «Բ» կարգի վիռուս, որոնց նախանշաները գրեթե իրարից չեն տարբերվում:
Փորձագետներն իրավիճակի սրացումը սպասում են մի քանի շաբաթից: Բժիշկները նշում են, որ պաշպանման գլխավոր միջոցներից մեկը պատվաստումն է: Սակայն պարզվում է, որ մասնավոր սեկտորում, փաստացիորեն, սպառված է պատվաստանյութերի քանակը: Առողջապահության նախարարը կարծում է, որ գրիպի վիրուսի դեմ հարկադիր պատվաստման կարիք չկա:
Ըստ նրա ՝ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ գրիպի վիրուսի վերաբերյալ համաճարակային տվյալներ չունենք:
««Այս տարի պետություն ներմուծվեց 2,5 անգամ ավելի շատ պատվաստանյութ, քան նախորդ տարի: Անցած տարի ներմուծվել է 40,000 դեղաչափ, իսկ այս տարի ՝ 100 000: 92 000 մարդ արդեն սրսկվել է հակագրիպային նյութերով»,- ասում է Գամկրելիձեն: