Լուրեր
Նախատոնական զարդարանքն Ախալցիխեում
Ախալցիխեն արդեն ամբողջովին զարդարված է: Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար բյուջետից տրամադրվել է 24 813 լարի:
Ախալցիխեի Ամանորյա լուսավորությունը կենտրոնական այգում այսպիսին է:
Մունիցիպալիտետի զարդարման, քաղցրավենինքերի և միջոցառումների համար քաղաքապետարանը 4 տենդեր է հայտարարել: Ամանորյա լուսավորությամբ զարդարված տոնական ծառերը արհեստական են:
Ախալցիխեի կենտրոնական այգում տոնական շուկայի համար սեղաններ պատրաստեցին: Այնտեղ շուտով կհայտնվեն առք-վաճառքի համար նախատեսված իրերը:
Հրապարակում հրեշտակների, եղնիկների, խոզուկների, ձմեռ պապերի և սայլակների պատկերներ են տեղադրված: Քաղաքի յուրաքանչյուր փողոցում կարող եք գտնել տարօրինակ ձեւավորման լույսեր:
Նոր Տարվա լույսերի համար 11 000, իսկ քաղցրավենիքների համար 12 973 լարի է նախատեսված:Այս տարի ընդհանուր՝ 62 000 լարի, իսկ անցած տարի Ախալցիխեի մունիցիպալիտետը ամանորյա պատրաստությունների համար նախատեսել էր 46,000 լարի:
Նախատոնական լույսերով քաղաքում 2020 թվականին միայն 14 հրապարակ զարդարվեց: Լույսեր կտեղադրվեն նաև գյուղերում (Վալե, Սխվիլիսի,Ծղալթբիլա,Ածղուրի,Ագարա, Ծնիս,Մինաձե և Մուսխ):
Աշխատանքները կավարտվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 27-ը, իսկ ապասարումը կիրականացվի 2020 թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 20-ը:
Տարածեք :