Ձյան պատճառով արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհի վարչության տեղեկությամբ, առատ ձյան պատճառով Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաքի ավտոճանապարհի կմ31-կմ62 (Անդեզիտի-Ղադոլարի) հատվածում արգելված է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Նաքերալայի լեռնանցքում ինտենսիվ ձյան պատճառով, գիշերվա ժամերին կային սահմանափակումներ:
Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Վրաստանի ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ճանապարհի այս հատվածում մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Նրանց տեղեկությամբ, ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է ճանապարհի մնացած հատվածներում:
Դեկտեմբերի 29-ին գիշերվա ժամերին բարձրալեռ շրջաններում հնարավոր է տեղա ձյուն, լինի մառախուղ և ձնաբուք:
Սպասվող առատ տեղումները հնարավոր է դառնան ձնակույտի պատճառ: