Ախալքալաքում երեխաներին զվարճացրեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը
Դեկտեմբերի 29-ին, Ախալքալաքում անցկացվեցին ամանորյա երկու տոնական միջոցառումներ՝ թիվ 1 նախկին զինվորական ավանում և թիվ 5 դպրոցի տարածքում:
Թիվ 1 նախկին զինվորական ավանում միջոցառումը սկսվեց ժամը 12: 00-ին: Այն ավարտվելուց անմիջապես հետո` ժամը 14: 00-ին, Նազարեթյան փողոցում՝ թիվ 5 դպրոցի տարածքում սկսվեց երկրորդ միջոցառումը:
Հավաքված երեխաներին ու ծնողներին իրենց զվարթ պարերով ուրախացրեցին «Ջավախք» և «Մուրջի» համույթները:
Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, տուրիզմի և երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը և Աշուղ Ալիկ Ջավախքը:
Վալերի Ստելմաշովի խոսքերով, միջոցառումը կազմակերպվել էր քաղաքի տարբեր մասերում, որպեսզի բոլոր երեխաներն էլ կարողանային մասնակցել:
Միջոցառումների ավարտին Ձմեռ պապը և Ձյունանուշը երեխաներին նվերներ բաժանեցին (քաղցրավենիք):
Երկար սպասված տոնակատարությունը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, երեկոն կուղեկցվի ամանորյա գալա համերգով:
Արարողությանը կմասնակցի գեղարվեստի դպրոցի համույթը, որի ընթացքում կպարգևատրվեն նաև 2019 թվականի լավագույն մարզիկներն ու նկարիչները:
Միջոցառման անիմատորները, Ձմեռ պապը և Ձյունանուշը կապահովեն տոնական բարձր տրամադրությունը:
Երեխաներին կբաժանվի քաղցրավենիք: Արարողությունը կավարտվի շքեղ հրավառությամբ: