Ախալցիխեում պիրոտեխնիկայից վնասվել է 8 մարդ
2020 թվականին, Ախալցիխեում, մի քանի օրվա ընթացքում, ամանորյա պիրոտեխնիկայի օգտագործման արդյունքում վնասվել է 8 մարդ: Ոմանց ծանր վնասվածքի պատճառով տեղափոխել են Թբիլիսի:
Նոր Տարվա գիշերը, վնասվածներին հասցրել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց և «Իմեդի» կլինիկա:
«Իմեդիի» մենեջերը 9-րդ ալիքի մոտ ասում է, որ պիրոտեխնիկայից վնասվածներից 3-ը երեխա, իսկ 4-ը չափահասներ են:
«Նրանցից ոմանք բավականին լուրջ վնասվածքներ ունեին: 4-ամյա երեխայի աչքն էր վնասվել, շտապ ուղարկեցինք Թբիլիսի: Հիվանդանոց հասցրին նաև մորն ու երկու երեխային, պիրոտեխնիկան ձեռքերում տրաքվել էր»,- ասում է Մզիա Կիկոշվիլին:
Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց տեղափոխել են մեկ տուժած: Երեխայի մոտ նկատվում էին թեթև վնասվածքներ:
Երկու օրում, Վրաստանում պիրոտեխնիկայի օգտագործման արդյունքում տուժել է 81 մարդ