Լուրեր
Փարեխայի մոտ մեքենա է շրջվել
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե֊Ադիգենի ճանապարհին, Փարեխայի մոտ։ Թեթև մեքենան կողաշրջվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Հունվարի 7֊ին, գիշերը։
"Մեքենան սարսափելի վիճակում էր, ծուխ էր դուրս գալիս։ Այս վայրում արդեն մի քանի վթար է եղել, անպայման որոշում է պետք կայացնել, որևէ կերպ կանխել ավտովթարները",֊ ասում են ականատեսները։
Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ իրադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հաստատության տվյալներով՝ վարորդը տուգանվել է վարչական կարգով, 125֊րդ հոդվածի տասերորդ մասով։
Տարածեք :