2020 թվականի ապրիլի 1֊ից աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների վարորդները այլևս չեն կարողանա փոխել ղեկը
Աջ ղեկ ունեցող և ղեկը փոխած ավտոմեքենաների տեխզննման մեջ 2020 թվականի ապրիլի 1֊ից մտցվում են փոփոխություններ։
Կոնկրետ, ավտոտրանսպորտային միջոցների վրա, որոնք կներկրվեն աջ ղեկով, վարորդները պետք է պահպանեն ղեկի դիրքը, հակառակ դեպքում ապրիլի մեկից ղեկը փոխված մեքենաները պարբերական տեխզննում չեն անցնի։
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ցամաքային տրանսպորտի գործակալության լրատվությամբ, արգելքը տարածվելու է այն աջ ղեկ ունեցող ավտոմեքենա ների վրա, որոնք առաջին գրանցումը կանցնեն 2020 թվականի ապրիլի մեկից հետո։