Հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսելու է հունվարի 15֊ին
Կրթության նախարարության լրատվությամբ, հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսելու է հունվարի 15֊ին։
Գերատեսչությունում ասում են, որ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականի համաձայն, այս փուլում գրիպի վարակի պատճառով, ուսման գործընթացը հետաձգելու հիմք չկա։
Հատկանշական է, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, վարակի տարածման կանխարգելման նպատակով, կրթական հաստատություններին հանձնարարել են արձակուրդի ժամանակ դպրոցներում իրականացնել վարակազերծում։ Իսկ կրթական գործընթացի վերականգնվելուց հետո անհրաժեշտ է սիստեմատիկ կերպով մաքրել դասասենյակներն ու միջանցքները։
Պետք է ապահովել դպրոցի դպրոցի բուժաշխատողների լիիրավ ներգրավածությունը կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքում և պահպանել բոլոր հանձնարարականները, որոնք տրվում են համաշխարհային առողջապահության կազմակերպության և Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից,֊ հայտարարել են կրթության և գիտության նախարարությունում։