Վրաստանի ՆԳՆ-ն Սաhակաշվիլիին կասկածում է հեղաշրջման փորձի մեջ
Վրաստանի ՆԳՆ-ն սկսել է ուսումնասիրել վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում հնչած նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունները 2019 թ.-ի ամռանը տեղի ունեցած անկարգությունների մասին, և կասկածում է նրան հեղաշրջման փորձի մեջ:
Ավելի վաղ, Սահակաշվիլին «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 2019-ի հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ «Վրաստանի իշխանությունները մազից էին կախված» և «ռեժիմը պետք է տապալվեր, բայց պահը բաց է թողնվել»: Վրաստանի գործող իշխանության ներկայացուցիչները նախկին նախագահի խոսքերը գնահատել են որպես երկրի ղեկավարությանը տապալելու փորձ:
Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է հետաքննել հունիսյան դեպքերը, իսկ Սահակաշվիլիի խոսքերից հետո մտադիր է «համապատասխան քննչական գործողություններ» անցկացնել, որոնց «իրավական գնահատական կտրվի»:
Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքը հեղեղվեց բողոքի ցույցերով, ցուցարարները դեմ էին ռուս պատվիրակների մասնակցությանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Հատուկ ուժերը ցրել են ցուցարարներին, սակայն բողոքի ցույցերը շարունակվել են: 240 մարդ վիրավորվել է, ավելի քան 300-ը՝ ձերբակալվել:
1in.am