Լուրեր
Սամցխե-Ջավախքում անտուն մնացածների քանակի մասին տեղեկություն չկա
Հասարակական կազմակերպություն՝ Մարդու իրավունքների կրթության և մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն, պետությունը տեղեկություն չունի պետության ներսում բնակվող անօթևան մարդկանց թվաքանակի մասին: Նրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վրաստանի 69 համայնքներից միայն 12-ն ունեն անօթևանների հաշվառման մեթոդաբանություն:
«Մեթոդոլոգիան մունիցիպալիտետներում տարբեր է և փորձում են տարբեր տեսակի մոտեցում ցուցադրել սոցիալապես անապահով խմբերի նկատմամբ»,- գրված է EMC-ի հայտարարությունում:
«Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, անօթևանության քաղաքականության մեջ, օրենսդրության համաձայն, միակ գործառույթը տեղական ինքնակառավարման մարմիններում գրանցված անօթևան անձանց միասնական գրանցամատյանի պահպանումն է, չնայած որ այդ պարտավորությունը գործնականում չի կատարվում: Հաշվի առնելով այս ամենը ՝ անհնար է որոշել երկրում անօթևանության քանակը»:
Նկարը՝ debatingeurope.eu
Տարածեք :