Վրաստանում թմրանյութերից կախված մարդիկ ամենաշատը գտնվում են Թբիլիսիում
Վրաստանում թմրանյութերից կախվածությունից ամենաշատ թվով մարդիկ տառապում են Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է «Кавказ плюс»-ը։
Թբիլիսիից հետո երկրորդ տեղում են Իմերեթիան եւ Աջարիան։
Առավել քիչ մարդիկ կան, որ ունեն կախվածություն թմրանյութերից՝ Գորիում, որը գտնվում է Շիդա Քարթլիում։
Թմրանյութերի շրջանառությանը հատկապես նպաստում է համացանցի ստեղծած հնարավորությունները։
Շատ պատվերներ արվում են հենց համացանցի միջոցով։ Տարիքային նվազագույն շեմը 15 կամ 17 տարեկանն է։