Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4222 թոշակառուի կենսաթոշակը բարձրացել է
2020 թ. հունվարի 1-ից բարձրացել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4222 թոշակառուի կենսաթոշակը:
Մասնավորապես բարձրացել է թոշակառուների, տարիքային թոշակառուների, մինչև 18 տարեկան առողջական սահմանափակ հնարավորություններով երեխաների, 1-2 կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թոշակները 20 լարիով: Բացի այդ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և 70 տարեկանից բարձր թոշակառուների թոշակը հուլիսի 1-ից կրկին կբարձրանա, այս անգամ 30 լարիով: Նինոծմինդայի մունիցիպալիտետում 70 տարեկանն անց թոշակառուների թիվը կազմում է 1 995 հոգի:
Հուլիսի 1-ից կբարձրանա նաև ոստիկանության, դատախազության, Պետական անվտանգության ծառայության աշխատողների և հրշեջ-փրկարարների աշխատավարձը 125 լարիով:
2020թ.- սեպտեմբերից կբարձրանան նաև ավագ մանկավարժների, առաջատար մանկավարժների և մանկավարժ-մենթորների աշխատավարձերը 150 լարիով: Սեպտեմբեր ամսից 100 լարիով կբարձրանա նաև մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը:
Nor.ge