Լուրեր
Ավտովթարի հետևանքով մահացել է 5 մարդ, որոնցից երեքը երեխաներ են
Խաշուրի-Բորջոմի ճանապարհահատվածում գտնվող գյուղ Քվիշխեթի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտովթար: Միջադեպի արդյունքում մահացել է 5 մարդ, որոնց թվում է 3 երեխա:
Վարորդը տեղում մահացել է, իսկ կինն ու երեխաները վախճանվել են հիվանդանոց հասցնելուց հետո:
Նախնական տվյալների համաձայն, ավտոմեքենան կորցրել է ինքնակառավարումը և ընկել գետը:
Տարածեք :