Նոր տիպի կորոնավարակը այս պահին գրանցվել է աշխարհի 17 երկրներում
Նոր տիպի կորոնավարակ այս պահին գրանցվել աշխարհի 17 երկրներում:
Նոր կորոնավարակը ի սկզբանե գրանցվել է Չինաստանի ՈՒհան քաղաքում: Հենց ՈՒհանն է համարվում վարակի տարածման էպիկենտրոնը:
Կորոնավարակից ամենաշատը՝ 7 711 մարդ վարակված են Չինաստանում, մահացել է 170-ը:
Ավստրալիայի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում գրանցվել է կորոնավարակի յոթ դեպք:
Կորոնավարակի մեկ դեպք է գրանցվել ՝ Կամբոջայում:
Կանադայի առողջապահության նախարարության տվյալներով, կորոնավարակով վարակված է մի զույգ, ովքեր գտնվում էին ՈՒհան քաղաքում:
Ֆինլանդիայում կորոնավարակի առաջին դեպքը գրանցվել է երեկ: Վարակվել է Ուհանում գտնվող 32-ամյա կին:
Ֆրանսիան առաջին եվրոպական երկիրն է, որտեղ գրանցվել էր վարակվելու դեպքը: Վերջին տվյալներով, երկրում կորոնավարակով վարակված է հինգ մարդ:
Գերմանիայում գրանցվել է կորոնավարակի չորս դեպք:
Վերջին տվյալներով Հոնգ Կոնգում հաստատել են կորոնավարակի տասը դեպք:
Ճապոնիայում գրանցված է 11 դեպք:
Մալայզիայում վարակված է յոթ մարդ: Նրանց բոլորը Չինաստանի քաղաքացիներ են:
Նեպալում գրանցվել է կորոնավարակի մի դեպք:
Կորոնավարակով վարակվելու 10 դեպք է գրանցվել Սինգապուրում:
Պաշտոնական տվյալներով, Հարավային Կորեայում գրանցված է չորս դեպք:
Շրի Լանկայում գրանցված է մեկ դեպք:
Թայվանում ութ դեպք:
Չինաստանից հետո վարակվածների ամենամեծ Թաիլանդում է: Երկրում գրանցված է վարակվելու 14 դեպք:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցվել է 5 դեպք:
Վիետնամում երկու դեպք: