Լուրեր
Ախալցիխեում տղամարդու դին գտել են իր տանը
59-ամյա տղամարդու դին գտել են Ախալցիխեում, Մանվելիշվիլիի փողոցում, իր իսկ բնակելի տանը: Անհայտ է, թե երբ է մահացել: Դին առաջինը գտել է հարևանը:
Այս պահին հանգուցյալի դին անցնում է բժշկական զննում Ախալցիխեի դատախազությունում, որը կորոշի մահվան պատճառը և ժամանակը:
Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննություն է անցկացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել:
Դեպքի վայրում աշխատում է 9-րդ ալիքի նկարահանող խումբը, նյութը փոքր ուշ կներկայացնենք:
Տարածեք :